Halloween party ideas 2015

Կառավարության այօրվա նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է ստրիպտիզ-ակումբների տեղափոխությանը՝ Երևանի բազմաբնակարան շենքերին հարող տարածքներից:

Տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին Կարեն Կարապետյանը հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել այդ խնդիրը:


«Անհրաժեշտ է նախատեսել փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,-նշեց Կ. Կարապետյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբերին:

«Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Next
This is the most recent post.
Previous
Предыдущее

Отправить комментарий

Технологии Blogger.

Powered by themekiller.com