Halloween party ideas 2015

2017 թվականին խորհրդարանական ընտրություններին առաջ շարունակում է քննարկվել հարցը, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: 9 տարի շարունակ բոլոր համապետական ընտրությունների ժամանակ այդ սուրբ գործը վստահվում էր Հովիկ Աբրահամյանին:

2 խորհրդարանական ընտրություններ, 1 նախագահական և 1 սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս բոլորի ժամանակ Աբրահամայնն իր գործը փառքով է ավարտել՝ հանրապետականը միշտ ստացել է պահանջված քվեն, Հովիկ Աբրահամայնն էլ իրենը՝ պաշտոնների տեսքով:


Նախկին վարչապետը իր քաղաքական կարերիայի ընթացքում հասցրել է լինել քաղաքապետ, մարզպետ, նախարար, համակարգող նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ:
Այս պահին ևս քննարկվում է հարցը, որ շտաբի պետի պաշտոնում կարող է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկությունների համաձայն՝ վերջինս դեմ չէ ևս մեկ անգամ աշխատել հանուն Հանրապետականի, եթե այդ նույն Հանրապետականից որպես խրախուսանք ստանա ԱԺ նախագահի պաշտոնը:

Հարցը դեռ քննարկման փուլում է՝ քաղաքական կուլիսներում լուռ սպասում է Աբրահամյանը, իսկ նախագահ Սարգսյանն, ինչպես տեսնում ենք, դեռ երկմտում է:

Բանն այն է, որ այս պահի դրությամբ քաղաքական վերնախավում բնավ մտադրություն չկա 3 կարևորագույն պաշտոններից մեկը զիջել Աբրահամյանին:

Այս պահին Կարապետյան-Սարգսյան դուետը, ապագայի համար բաժանելով նախագահ-վարչապետ պաշտոնները, դեռ ընտրում են երրորդ խաղացողին, ով Հովիկ Աբրահամյանի կերպարի հետ կապ չունի:

Ամեն դեպքում՝ Աբրահմայնը չի հանձնվում:

Այս ամենին զուգահեռ՝ հանրապետականում շարունակում են քննարկել շտաբի պետի պաշտոնում Արմեն Աշոտյանի թեկնածությունը, ով իրականում բավականին թույլ կերպար է, և նրանից առավելագույնը սպասել չի կարելի:

Ստացվում է՝ նախագահ Սարգսյանը կամ անձամբ է վերահսկելու շտաբի աշխատանքները՝ ձևական ղեկավար նշանակելով, կամ ամեն դեպքում վերադարձնելու է Հովիկ Աբրահամյանին:

Անի Սահակյան

Отправить комментарий

Технологии Blogger.

Powered by themekiller.com