Halloween party ideas 2015

Օբամայի երեք հենասյուները եւ երեսուն հազարանոց զորակազմը

hraparak.am-ը ներկայացնելով  Աֆղանստանում ամերիկյան տասներեքամյա ռազմարշավի համառոտ պատմությունը գրում է, "Հաջորդ երկու տարիներին՝  գլոբալ ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմի «ակտիվ ֆազի» ընթացքում, ձեռք բերվեցին մի շարք հաջողություններ: Ամերիկյան սկզբնաղբյուրների փոխանցած բաց տեղեկություններից կարդում ենք, որ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են կամ գերի վերցվել «Ալ Քաիդայի» ղեկավարության երկու երրորդը, ներառյալ նաեւ Ղանդահարում սպանվեց կազմակերպության ռազմական հրամանատար Աբուհաֆըզին, Հոստում` Բին Լադենի խորհրդական Աբումուհամմեդ Միսրին: 2007-ին հնարավոր եղավ վնասազերծել հայտնի դաշտային հրամանատար մոլլա Դադուլլան, ով ղեկավարում էր «Թալիբանի» բոլոր ուժերը երկրի հարավում:
«Թալիբանը» կորցրեց իշխանությունը եւ ռազմական ուժը եւ անցավ պարտիզանական պատերազմի, որտեղ էլ ընտրվեց ռազմական պահակազորների վրա հարձակումը, ճանապարհների եւ կամուրջների ականապատումը, ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական զինվորականների սպանությունը, խաղաղ բնակչության շրջանում սպանությունների իրականացումը: 2009-ի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Ուեսթ-Պույնտի ռազմական ակադեմիայի ուսանողության առաջ, ներկայացրեց Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարության մասին, որը, ըստ նրա, հիմնված էր երեք հենասյուների վրա` ռազմական գործողություններ ընդդեմ թալիբների, գործակցություն ՄԱԿ եւ միջազգային գործընկերների հետ եւ սերտ գործակցություն Պակիստան պետության եւ պակիստանցի ժողովրդի հետ: Այդ ժամանակ էլ սկսվեց հաջորդ փուլը, երբ Օբաման հայտարարեց Պակիստան երեսուն հազարանոց ամերիկյան զորակազմ ուղարկելու մասին": 

Отправить комментарий

Технологии Blogger.

Powered by themekiller.com