Halloween party ideas 2015

Մազարի-Շարիֆից մինչեւ Ղանդահար 
hraparak.am-ը ներկայացնելով  Աֆղանստանում ամերիկյան տասներեքամյա ռազմարշավի համառոտ պատմությունը գրում է. "2001-ի հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին սկսեց ռազմական օպերացիա իրականացնել Աֆղանստանում, որը կոչվեց «Անխորտակելի ազատություն (Enduring Freedom): Այն սկսվեց որպես պատասխան 2001 սեպտեմբերի 11-ի հայտնի ահաբեկչության: Որպես հիմք ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության համար իրենց զորքերը Աֆղանստան մտցնելու համար, հանդիսացավ ՄԱԿ ԱԽ 2001 թ սեպտեմբերի 12-ի թիվ 1368 բանաձեւը: Սրան զուգահեռ Աֆղանստանում նաեւ տեղակայվեց Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային զորակազմ(International Security Assistance Force ISAF)` ՆԱՏՕ հրամանատարության ներքո, համաձայն ՄԱԿ ԱԽ 2001 թ դեկտեմբերի 20-ի թիվ 1386 բանաձեւի: Երկու զորակազմերն էլ ունեին նույն խնդիրը` ոչնչացնել «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներին եւ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Գործողության առաջին ամսվա ընթացքում հիմնական գործողությունները ամերիկյան ռազմական ավիացիայի կողմից թալիբների տարբեր հենակետերի հանդեպ իրականացված օդային հարվածների շրջանակներում էին եւ մեկ ամսից հետո «Թալիբանը» զգալիորեն թուլացավ: 2001-ի նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ն «Հյուսիսային ալյանս» հակաթալիբյան խմբավորման հետ գրոհեցին եւ գրավեցին Մազարի-Շարիֆ քաղաքը: Արդեն նոյեմբերի 13-ին թալիբները առանց մարտի հանձնեցին Քաբուլը, որը նրանց հսկողության ներքո էր սկսած 1996 թվականից: Նույն տարվա նոյեմբերի 25-ին Աֆղանստանում ափ իջավ առաջին խոշոր ամերիկյան ռազմական կոնտինգենտը: Ավելի քան հազար ծովային հետեւակայիններ Արաբական ծովից տեղափոխվեցին Աֆղանստան եւ Ղանդահար քաղաքի մոտ ստեղծեցին Քեմփ Ռիո (Camp Rhino) ռազմաբազան: Ռազմական գործողությունների հիմնական փուլն ավարտվեց դեկտեմբերի 7-ին, երբ ամերիկյան զինուժը գրավեց Ղանդահարը: Թալիբների մնացորդները իրենց ճամբարները կարողացան պահպանել երկրի տարբեր անկյուններում, իսկ բարձրագույն ղեկավարությունը Բին Լադենի գլխավորությամբ նահանջեցին Պակիստան":

Отправить комментарий

Технологии Blogger.

Powered by themekiller.com