Halloween party ideas 2015

Ինչպես հայտնում է "Հրապարակը"` հղում տալով “Արեւելք” լրատվականին, Լիբանանի նոր կառավարությունում Հայ Առաքելական համայնքը որը գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգեւոր խնամատարության ներքո, կունենա երկու նախարար: Այս մասին հայտնել է լիբանանյան խորհրդարանի հայ պատգամավորների խմբի անդամ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին: Ըստ հաղորդման, վերջին այսօր նախարար Արթուր Նազարյանի ընկերակցությամբ այցելել է երկրի նորանշանակ վարչապետ Սահադ Հարիրիին, սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդուն, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր մոտեցումները կառավարության եւ Հայ Առաքելական համայնքի` այդ կառավարությունում ներկայացվածության վերաբերյալ: Ներկայումս Հայ Առաքելական համայնքն ունի միայն մեկ նախարարական պորտֆել` ի գլուխ Էներգետիկայի նախարար Արթուր Նազարյանի:

Отправить комментарий

Технологии Blogger.

Powered by themekiller.com